ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու առաջարկը, որը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։
168.am-ն այսօր գրել էր, որ Աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետները՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը:
Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ փոխոստիկանապետներից մեկին պաշտոնից ազատելու առաջարկը
© Photo : press office of Nor Nork administrative district of Yerevan
Մհրյանը իշխանափոխությունից հետո եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ապա կարճ ժամանակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, որից հետո նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում: