Արարատ Քեշչյանը ցույց է տվել` ինչպես են իրեն տանջում դուստրերը. տեսանյութ

Դերասանի հրապարակած զվարճալի տեսանյութը շատ է դուր եկել հետևորդներին, մեկը նշել է, որ դերասանն ամուր նյարդեր ունի, մեկ ուրիշն էլ հանգստանալու տարբերակ է առաջարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Դերասան և հաղորդավար Արարատ Քեշչյանը Instagram–ի իր հետևորդներին ցույց է տվել` ինչպես է անցնում հոր և երկու դուստրերի առօրյան։ Պարզվում է` աղջիկները բառացիորեն քայլում են հոր գլխի վրայով, բայց ինչպես ընդունված է հայկական ավանդական ընտանիքում, հայրիկի խոսքը չեն անտեսում։

«Տան գլխի գլուխը։ Երեկ Դիանային ասացի` պետք չէ մայրիկի վրա թռչկոտել, կկոտրես։ Հայրիկի վրա թռչկոտիր, նա մեծ և ուժեղ է։ Ինչպես ասում են, ոչ ոք լեզվիցդ չէր քաշել, չէ՞, հայրիկ», – գրել է նա։

«Այդ շիկահերը շանսեր չուներ». Արարատ Քեշչյանը բացահայտել է իր անձնական գաղտնիքը