Նախնական վարկածով նավահանգստում կարող է պայթած լինել մեկ տարի առաջ նավերից մեկից առգրավված ու մինչ օրս պահեստում պահվող սելիտրան։
Զոհերն ու վիրավորները շատ են, մարդիկ արյուն են հանձնում տուժածների համար։ Երկրում սուգ է հայտարարված։ Պայթյունի պատճառը պաշտոնապես դեռ չի հայտարարվել։
Լիբանանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել՝ Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ>>
Պայթյունի որոտը լսելի է եղել Բեյրութից 20 կմ հեռու։ Մայրաքաղաքի բնակելի շենքերում պայթյունի
ալիքը կոտրել է պատուհանների ապակիներն ու տեղահան արել պատշգամբների դռները։
Տուժել է նաև Բեյրութի հայաբնակ Բուրջհամուդ թաղամասը, բայց վիրավորների թիվն առայժմ հայտնի չէ։ Լիբանանում Հայաստանի դեսպանատունն այս ուղղությամբ աշխատանքներ է տանում։