Ավազակային հարձակում «Հայփոստում». տղամարդը սպառնացել է զենքով ու գումար պահանջել

Զինված ավազակային հարձակում իրագործած տղամարդը, ըստ տեղեկությունների, Երևանի բնակիչ է, 33 տարեկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Մի տղամարդ՝ ատրճանակով զինված, մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 83 շենքում գործող «Հայփոստի» գրասենյակ և զենքի սպառնալիքի տակ գումար պահանջել աշխատակիցներից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ավազակային հարձակում Լոռու մարզում. թալանել են 75–ամյա կնոջը

Ըստ կայքի` այդ պահին նշված վայրում են եղել ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության և «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները, որոնք կարողացել են հետապնդել ու վնասազերծել զինված քաղաքացուն։ Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը։

Ավազակային հարձակում Սյունիքում. դանակի սպառնալիքով կնոջից զարդեր ու հեռախոս են գողացել

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու հատկանշներով։

Կայքի տեղեկություններով՝ վնասազերծված քաղաքացին Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Կարապետյանն է։

Ավազակային հարձակում «Հայփոստում». տղամարդը սպառնացել է զենքով ու գումար պահանջել

Ավազակային հարձակում է կատարվել Երևանի հանրախանութներից մեկում. տեսանյութ