Լիբանանում հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը Բեյրութի պայթյունի զոհ է դարձել

Նաջարյանը լուրջ վիրավորում էր ստացել։ Բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Լիբանանի «Կատայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը դարձել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը։

Բեյրութի պայթյունի սարսափելի կադրերը

Նաջարյանը պայթյունի հետևանքով լուրջ վիրավորում է ստացել։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի շրջանում այսօր ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես պարզվեց պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասի մոտ. վնասները շատ մեծ են։
Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է նկատվել։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։ 

Լիբանանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել՝ Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ

Պայթյունի ալիքը կոտրել է մի քանի կիլոմետրի վրա գտնվող շինությունների ապակիներն ու դռները։

Արևմտամետ Քրիստոնեական «Կատայիբ» կուսակցությունը, Լիբանանի խոշորագույն կուսակցություններից է, նրա կենտրոնական գրասենյակը գտնվում է այն նավահանգստի մոտ, որտեղ որոտացել է պայթյունը։

Պայթյունը Բեյրութի հայկական թաղամասի մոտ է եղել. Վարդինե Օհանյան