Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում

Մեղվի նեկտարի օգտակարության և վնասակարության մասին ուշագրավ տեղեկություններին ծանոթացեք Sputnik Արմենիայի հոդվածում։
Sputnik

Հիպոկրատի ժամանակներից սկսած մեղրը համարվում է մարդկության գլխավոր դեղամիջոցներից մեկը. իզուր չէ, որ հին փիլիսոփան կոչ էր անում այն օգտագործել ամեն օր։ Հետաքրքիր է, որ մեղվի նեկտարն օգտագործում են ոչ  միայն ժողովրդական, այլև գիտական բժշկության մեջ։ Մեղրը հայտնի է իր հրաշագործ հատկություններով և դրական ազդեցություն ունի մեր օրգանիզմի վրա:

Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան հեշտ է՝ փորձել է պարզել Sputnik Արմենիան։

Մեղրի օգտակար հատկությունները

Բժշկության ոլորտի մասնագետները մշտապես վիճում են, թե որ մեղրն է առավել օգտակար և որը վնասակար։ Անվիճելի է, որ բուժիչ հատկություններով օժտված է միայն բնական մեղրը։

Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում

Մեղրը օժտված է հակամանրէային և հակավիրուսային հատկություններով։ Նեկտարը հսկայական քանակությամբ կալիում է պարունակում, որը հիանալի միջոց է մանրէների դեմ։ Բացի այդ, մեղրի մեջ բարձր է պղնձի և երկաթի խտությունը, որն օգնում է բուժել անեմիան և բարձրացնել հեմոգլոբինը։

Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում

Մեղրով կաթը մեր մայրիկների ու տատիկների հին բաղադրատոմսն է․ փոքր ժամանակ հենց այդ ըմպելիքով էին բուժում հազը։ Այն օգնում է պայքարել ուժասպառության, էմոցիոնալ լարվածության և անքնության դեմ։ Իսկ կոճապղպեղով և կիտրոնով մեղրաջուրը կօգնի սրտխառնոցի դեպքում և կկարգավորի ստամոքսի աշխատանքը։

Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում

Մեղրը սիրում են բոլոր նրանք, ովքեր հոգ են տանում ոչ միայն իրենց առողջության, այլև գեղեցկության համար։ Այն հաճախ են օգտագործում կոսմետիկ նպատակով, իսկ մեղրից և բնական յուղերից դիմակները կարող են իսկական հրաշքներ գործել։ Ահա թե ինչու բազմաթիվ կոսմետիկ ընկերություններ արտադրում են մեղրի հիմքով խնամքի միջոցներ։

Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում

Չնայած բարձր կալորիականությանը և շաքարի մեծ քանակությանը, սննդաբանները խորհուրդ են տալիս սննդակարգում մեղր ներառել։ Մեղրը քայքայում է ճարպը և օգնում է պայքարել ավելորդ սանտիմետրերի դեմ։

Հակացուցումները

Այնուամենայնիվ, չի կարելի մոռանալ այս քաղցր մթերքի բացասական հատկությունների մասին։ Դրանցից ամենավտանգավորը ալերգիան է։ Բացի քորի և ցանի տեսքով տիպիկ ռեակցիայից, այն կարող է արտահայտվել նաև ստամոքսի խանգարմամբ։

Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում

Հղի կանայք և կերակրող մայրերը նույնպես մեղր օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ։ Անգամ,  եթե ապագա մայրիկը երբևէ ալերգիա չի ունեցել, ապա դա չի նշանակում, որ այն չի կարող ի հայտ գալ երեխայի մոտ։ Բժշկի հետ պետք է խորհրդակցեն նաև շաքարային դիաբետ, պանկրեատիտ և ստամոքսի բարձր թթվայնություն ունեցողները։

Մեղրը բացասաբար կարող  է առավել արտահայտիչ դարձնել կուպերոզ կամ վնասված և լայնացած մազանոթները։ Պատճառն այն է, որ մեղրն արագացնում է արյան շրջանառությունը և ծանրաբեռնում փխրուն անոթները։