Թուրքիայում դաժան ծեծի են ենթարկել ուկրաինացի մոդելին ու նրա ընկերներին. լուսանկար

Լուսանկարում աղջկա դեմքը լրիվ արյունոտված է, շրթունքներն էլ՝ ուռած։ Թուրքական կողմը, սակայն, չի ընդունում մեղադրանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի Իզմիրի մարզում գտնվող Մոմո լողափի անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել ուկրաինացի մոդել Դարյա Կիրիլյուկին և նրա ընկերներին։ Կիրիլյուկը դեպքի մասին պատմել է Instagtam–ի իր էջում և լուսանկար հրապարակել, որում նրա դեմքը լրիվ արյունոտված է, շրթունքներն էլ՝ ուռած։

«Չեմ կարող լռել սրա մասին։ Ինձ, իմ ընկերոջը և մեր մյուս ընկերներին ծեծել են Մոմո լողափի անվտանգության աշխատակիցները։ Չորս աղջիկ, այդ թվում` ես, դեմքներիս հարվածներ ենք ստացել։ Եղելությունն արդեն ներկայացրել ենք ոստիկանությանը», - գրել է մոդելը։

Ուկրաինացի հաղորդավարուհուն ծեծել են և փորձել բռնաբարել որդու աչքի առաջ

Թուրքական կողմը, սակայն, չի ընդունում մեղադրանքները։ Լողափի ներկայացուցիչները հայտարարել են, թե Կիրիլյուկի ընկերն է սկսել կռիվը, իսկ անվտանգության աշխատակիցները փորձել են բաժանել կռվողներին։

«Ինչ հիմարություն, ուրեմն նրանք խփել են մեզ բոլորիս, իսկ հիմա ասում են, թե ընկերս է ինձ խփել։ Պահանջում ենք, որ տեսանյութերը հրապարակվեն։ Եթե չեն հրապարակում, ուրեմն թաքցնելու բան ունեն մարդկանցից։ Ես սիրում եմ Թուրքիան, բայց 21-րդ դարում նման պահվածքը անթույլատրելի պիտի լինի», - գրել է Դարյան։

«Հայերն իմ քույրերն ու եղբայրներն են»․ ադրբեջանցի հանրահայտ մոդելը  խաղաղության կոչ է արել

Դարյա Կիրիլյուկը 24 տարեկան է, սկսել է աշխատել 12 տարեկանից։

18-ում ԱՄՆ է տեղափոխվել Ուկրաինայից։

Թուրքիայում հարձակվել են հայ երիտասարդի վրա ու ծեծել նրան