Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև. դեսպանություն

Կանադայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 1-ին կանադական Տորոնտոյում՝ ժամը 22.30-ի սահամաններում, տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Տեղեկությունը հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը։

«Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը»,–նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Կանադայում ՀՀ դեսպանությունը կրկին կոչ է անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դոդոնը հանդիպել է հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Ինչպես է անցել գիշերը Տավուշի սահմանին. ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկություններ է հայտնել

Հիշեցնենք նաև, որ հուլիսին Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով տեղի ունեցած ռազմական գործողությունների դեմ աշխարհի մի շարք երկրներում հայերն ու ադրբեջանցիները բողոքի ակցիաներ են իրականացնում, որոնք երբեմն վերածվում են անկարգությունների։