ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. «Թալիբան» շարժման (Ռուսաստանում արգելված իսլամիստական ռազմաքաղաքական շարժում – խմբ․) ակտիվիստները ակցիա են անցկացրել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում։ Ակցիայի մասնակիցները պարզել էն իրենց դրոշն ու վանկարկել. «Ալլահ աքբար»։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում հայտնել է իսլամական ահաբեկչության դեմ պայքարի փորձագետ Նուր Դահրին։
Ակցիայի ժամանակ ակտիվիստներից մեկը, նայելով տեսախցիկին, բարձրացրել է ցուցամատը․ դա իսլամիստ ահաբեկիչներին բնորոշ ժեստ է։
«Շուտով «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ակտիվիստներն էլ կբարձրացնեն իրենց դրոշը»,– զգուշացրել է Դահրին։
Կիպրոսում և Հունաստանում սգո զանգեր են ղողանջել Սուրբ Սոֆիայի տաճարի համար. տեսանյութ
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկեց Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու որոշումը, որն ընդունվել էր 1934թ-ին։ Նույն օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու ու հուլիսի 24-ից այնտեղ մուսուլմանական արարողություններ անցկացնելու որոշումը։
Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով մ․թ․ 6-րդ դարում։ Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերն այն մզկիթ էին դարձրել, բայց 1935թ-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ էր տվել։
Սուրբ Սոֆիայի տաճարի երկրորդ գրավումը. ինչո՞ւ էր էրդողանը հենց 1453 հոգու ուղարկել նամազի