ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ում գրառում է արել, որտեղ անդրադարձել է երեկ համացանցում տարածված տեղեկություններին, թե իբր թուրքական կործանիչ օդանավերը մոտեցել են Հայաստանի սահմանին։
«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- գրել է նա:
Նշենք նաև, որ տարածված տեղեկությունների մասին լրացուցիչ այլ մեկնաբանություն ՀՀ պաշտպանական գերատեսչությունը չի տալիս:
Հիշեցնենք՝ օգոստոսի 2-ին համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե իբր թուքական ռազմական F-16 կործանիչ օդանավերը թռիչքի ժամանակ հայտնվել էին ՀՀ սահմանին շատ մոտ հեռավորության վրա:
Տեղեկությունն առաջինը հրապարակել էր ռուսական avia.pro կայքը` նշելով, որ այդ հեռավորությունը բավական է ՀՀ մայրաքաղաքին օդային հարված հասցնելու համար:
«Թուրքական կողմը հերթական վտանգավոր սադրանք է ստեղծել՝ ուղղելով իր F-16 կործանիշնեը Երևանի ուղղությամբ»:
Կայքի անանուն աղբյուրի տեղեկություններով` թուրքական կործանիչներն, իբր, ուղղություն են վերցրել դեպի Երևան և մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա, որը բավական հեռավորություն է ՀՀ մայրաքաղաքին օդային հարված հասցնելու համար, շրջադարձ են կարատել ու հետ գնացել:
Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք