2019/20 մրցաշրջան. հայտնի է` ով է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է քվեարկության արդյունքներն ու հրապարակել լավագույն ֆուտբոլիստի անունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Գյումրու «Շիրակ» ակումբի հարձակվող Մորի Կոնեն Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Քվեարկության արդյունքում Մորի Կոնեն հավաքել է 137 միավոր»,– գրված է հաղորդագրության մեջ։

Եվրոպայի լիգային ընդառաջ. Հենրիխ Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել

Լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար կազմակերպված քվեարկության արդյունքում 31 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նոայի» կիսապաշտպան Մաքսիմ Մայրովիչը, 22 միավորով երրորդ տեղում է «Լոռի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ջոնել Դեսիրեն:

Ալեքսանդր Կարապետյանը մարզական կարիերան կշարունակի ռուսական «Տամբովում»