ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Առաջիկա օրերին Ֆրանսիայից, Լիբանանից, Ուկրաինայից, Բելառուսից և Ռուսաստանից չվերթեր կիրականացվեն Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Ամեն օր` մինչև օգոստոսի 13-ը ներառյալ, «Belavia» ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը։
Օգոստոսի 4-ին և 11–ին «Middle East» ավիաընկերությունը կիրականացնի Բեյրութ-Երևան–Բեյրութ չվերթը։
Օգոստոսի 7-ին «Air France»–ը կիրականացնի Փարիզ-Երևան-Փարիզ չվերթը, իսկ օգոստոսի 8-ին «SKYUP»–ը` Կիև-Երևան-Կիև չվերթը։
Sputnik Արմենին արդեն տեղեկացրել էր ռուսաստանյան չվերթերի մասին։ Հիշեցնենք` օգոստոսի 4-ին կկազմակերպվի Երևան-Կալուգա-Երևան, օգոստոսի 4-ին, 6-ին և 8-ին` Մոսկվա-Երևան, օգոստոսի 5-ին` Մոսկվա-Գյումրի-Մոսկվա, օգոստոսի 6-ին էլ` Երևան–Միներալնիե Վոդի-Երևան չվերթը։
Չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններ։
Հի՛շեցնենք, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի (օրինակ՝ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամները) պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի: