Դավիթ Տոնոյանը լիբանանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների զինված ուժերում համաճարակային իրավիճակը, կարծիքներ փոխանակել փոխգործակցելու լրացուցիչ հնարավորությունների ստեղծման շուրջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար, փոխվարչապետ տիկին Զեյնա Աքարի հետ և շնորհավորել գործընկերոջը Լիբանանի զինված ուժերի 75-ամյակի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը:

Դավիթ Տոնոյանը նոր հենակետից հետևել է սահմանի պահպանության ընթացքին. լուսանկարներ

Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների զինված ուժերում համաճարակային իրավիճակը, կարծիքներ փոխանակել փոխգործակցելու լրացուցիչ հնարավորությունների ստեղծման շուրջ:

«Զեյնա Աքարն ընդգծել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցության կարևորությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությունում, ինչին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է հայկական կողմի վճռականությունն այն շարունակելու գործում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ուժ և հավատ. Ռազմական համալսարանում բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին

Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները չեն շրջանցել նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները. նրանք կարևորել են երկկողմ համաձայնագրերի շրջանակում ռազմական համագործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը:

Ինչպես են զորամասից տուն ճանապարհում հայ զինծառայողներին. հուզիչ տեսանյութ