Ռուսաստանի ՊՆ-ում ներկայացրել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման արդյունքները

Կամավորների շրջանում կատարված ուսումնասիրությունները վկայում են պատվաստանյութի անվտանգության ու առանց կողմնակի ազդեցության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Բուրդենկոյի հոսպիտալում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցող կամավորների զննման արդյունքում իմունային պատասխան է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտնի է, թե երբ կսկսվի Covid 19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը

Կլինիկական փորձարկումների մասնակիցների ամփոփիչ զննումն իրականացվել է օգոստոսի 3-ին։

«Հետազոտության արդյունքը հստակ ցույց է տվել, որ կամավորների մոտ պատվաստումից հետո ակնհայտ իմունային պատասխան կա։ Որևէ կողմնակի ազդեցություն կամ շեղումներ նրանց օրգանիզմում չի բացահայտվել», - նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանում զանգվածային պատվաստումը կմեկնարկի հոկտեմբերին. նախարարն ասել է` ումից կսկսեն

Հետազոտության տվյալները թույլ են տալիս ասել, որ պատվաստանյութն անվտանգ է, մարդիկ այն լավ են տանում։

Փորձն անցկացվել է հունիսի 3-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում, կամավորները գտնվել են Բուրդենկոյի անվան հոսպիտալի բժիշկների մշտական հսկողության տակ։

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ է․ ՌԴ պաշտպանության փոխնախարար