Ինչպես պաղպաղակ պատրաստել տնային պայմաններում․ 10 հասարակ քայլ

Պաղպաղակը համարվում է ամառային ամենասիրված աղանդերը, և այդ սառը քաղցրավենիքի հայկական շուկան լայն ընտանի է առաջարկում։ Սակայն Sputnik Style-ը ներկայացնում է տնային պաղպաղակի բաղադրատոմս։ Տնային պաղպաղակը բավականին հեշտ է պատրաստել, և այն շատ համեղ է։
Sputnik

Կաթ, ձու, շաքարավազ, սերուցք, վանիլ․ այս մթերքներն առկա են գրեթե ցանկացած հայ ընտանիքի խոհանոցում։ Այսօրվա նյութում կներկայացնենք՝ ինչպես այս սովորական մթերքներից շատ համեղ թարմացնող աղանդեր պատրաստել։

Բաղադրիչներ՝

  • Կաթ — 160 մլ
  • Ձվի դեղնուց — 3 հատ
  • Շաքարավազ — 150 գ
  • 33% յուղայնությամբ սերուցք — 500 գ
  • Վանիլի լուծույթ

Պատրաստման եղանակը

Քայլ №1․ առանձնացրեք դեղնուցը սպիտակուցից

Քայլ №2․ դեղնուցին ավելացրեք շաքարավազ ու խառնեք մինչև համասեռ զանգված ստանալը։ Շաքարավազը պետք է ամբողջովին լուծվի։

Քայլ №3․ կաթը տաքացրեք։ Շատ քիչ, այն չպետք է եռա։

Քայլ №4․ շաքարավազով խառնած դեղնուցը լցրեք կաթով կաթսայի մեջ։

Քայլ №5․ միջին կրակի վրա անընդհատ խառնեք այն։ Այս փուլում կարևոր է, որ լուծույթը թեթև խտանա։

  • Խորհուրդ․ եթե գդալի հակառակ կողմի վրա հետքեր են մնում (նույնիսկ մատով անցկացնելուց հետո), ապա գազօջախից վերցնելու ժամանակն է։

Քայլ №6․ Սառեցրեք ստացած հիմքը պաղպաղակի համար։ Միայն թե ոչ մի դեպքում մի դադարեցրեք խառնել այդ զանգվածը։ Սառը սերուցք ավելացրեք։ Այն պետք է առանձին տարայում հասցնել կրեմի խտության։

Ինչպես պաղպաղակ պատրաստել տնային պայմաններում․ 10 հասարակ քայլ

Քայլ №7․ մեկ թեյի գդալ վանիլային լուծույթ ավելացրեք ու խառնեք մինչև համասեռ զանգված ստանալը։

Քայլ №8․ լցրեք այն լայն տարայի մեջ, փակեք բարակ պոլիէթիլենի շերտով ու 3–4 ժամով սառցախցիկում դրեք։

Քայլ №9․ ժամը մեկ խառնեք զանգվածը՝ այն ավելի համասեռ դարձնելու համար։

Քայլ №10․ աղանդերը պատրաստ է։

Քանի որ այս տնային պաղպաղակը դասական վանիլային համ ունի, խորհուրդ ենք տալիս այն ավելի հետաքրքիր դարձնել լրացուցիչ բաղադրիչների միջոցով, օրինակ՝ սև սուրճով։ Դա հաճելի դառնություն կհաղորդի պաղպաղակին։ Կարելի է տարբեր հատապտուղներ օգտագործել՝ համեղ է և օգտակար։

Երջանկության բաղադրատոմսը․ Հալեպի պաղպաղակի գործարանատիրոջ պատմությունը

Տարբերակ գուրմանների համար` հալեցրած շոկոլադով, մրգերով ու պաղպաղակով բոուլ։ Տարբերակները շատ են․ ընտրեք այն, ինչ ցանկանում եք։

Ինչպես պաղպաղակ պատրաստել տնային պայմաններում․ 10 հասարակ քայլ

Փոքրիկը պաղպաղակ ուտելու սեփական տարբերակն է գտել. զվարճալի տեսանյութ