Զեյթունում վեճն արյունոտ ավարտ է ունեցել. բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքի համար

Ոստիկաններին հայտնի է դարձել, որ վիրավորը վիճաբանել է մեկ այլ տղամարդու հետ: Կասկածյալը ձերբակալված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Քանաքեռ-Զեյթունում վիճաբանությունը դանակահարությամբ է ավարտվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 1-ին, ժամը 23:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ «ձախ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ողբերգական վթար Լոռիում. երիտասարդ եղբայրներից մեկը մահացել է

Վիրավորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։ Հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավոր տղամարդը վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 32-ամյա Վարազդատ Մկրտչյանն է: Ոստիկաններին հայտնի է դարձել, որ ժամը 23:00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում վիրավորը վիճաբանել է մեկ այլ տղամարդու հետ: Կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են նաև կասկածյալի ինքնությունը։ Բացատրական աշխատանքների արդյունքում Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, 48-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը:

Փաստի հարուցվել է քրեական գործ: Հովհաննիսյանը ձերբակալված է:

Հարսին կասկածել է, կրակել համագյուղացու վրա. լարված կրքեր Գեղարքունիքում