ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ուկրաինացի հեռուստահաղորդավար Անաստասիա Լուգովայան Instagram-ի իր էջում պատմել է, թե ինչպես են իրեն ծեծել և փորձել բռնաբարել մանկահասակ որդու աչքի առաջ: Որպես խոսքերի ապացույց ՝ հաղորդավարուհին լուսանկար և տեսանյութ է հրապարակել, որում երևում են դեմքի բազմաթիվ կապտուկները։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Մարիուպոլից Կիև ուղևորվելիս՝ գնացքում:
Գիշերը իր և որդու վագոն է ներխուժել կիսավարտիքով մի տղամարդ և սկսել ծեծել իրեն։ Աղջիկը սկսել է գոռալ, նրա ձայնից որդին արթնացել է։ Տղամարդը փորձել է հարվածել նաև երեխային, սակայն Լուգովայային հաջողվել է համոզել չարագործին ՝ ասելով, որ կկատարի նրա ասածները:
Ի պատասխան ՝ տղամարդը փորձել է բռնաբարել նրան։ Լուգովայան խնդրել է տղամարդուն, որ միասին գնան նրա վագոն, որպեսզի այդ ամենը երեխայի աչքի առաջ չլինի։ Այստեղից հաղորդավարուհին հրաշքով կարողացել է փախչել ուղեկցորդուհու մոտ և օգնություն կանչել։ Արդյունքում՝ նա թաքնվել է հարևան վագոնում, իսկ տղամարդուն ձերբակալել են։
«Վստահ եմ, որ այդ տղամարդու առաջին զոհը չէի։ Բայց իմ շնորհիվ նա հաջորդ զոհ չի ունենա»,- գրել է հաղորդավարուհին։
Մոսկվայում հարձակվել են հայերի վրա. մի խումբ ադրբեջանցիներ են ձերբակալվել
ՌԵՆ ՏՎ-ի փոխանցմամբ՝ հաղորդավարուհու ամուսինը հավելել է, որ գնացքի աշխատակիցներն իրեն գումար են առաջարկել ՝ կատարվածի մասին տեղեկատվությունը չհրապարակելու դիմաց: Պարզվել է, որ չարագործը գնացքում «նապաստակ է» եղել, այսինքն՝ երթևեկել է առանց տոմսի։ Ուղեկցորդները վախեցել են, որ իրենց կհեռացնեն աշխատանքից։