ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Շիրակի մարզում արտառոց դեպք է գրանցվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 13:50-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները նկատել են, որ տարածքում դրոն (հեռակառավարվող թռչող սարք) է թռչում:
ՔԿՀ-ի ծառայողները հետևել են դրոնի պտույտներին։ Նրանք նկատել են, որ թիվ 5 մասնաշենքի հսկիչ-անցագրային կետի և կաթսայատան միջնամասում հեռակառավարվող թռչող սարքից ինչ-որ իր է ընկել:
Պարզվել է, որ դրոնի «բերած» իրը պլաստմասե թափանցիկ տարա է, որի մեջ հայտնաբերվել է «Ախթամար» ծխախոտի տուփ, տուփի մեջ՝ մեկ այլ պլաստմասե դեղին տարա։ Վերջին տարայի միջից աշխատակիցները հայտնաբերել են «Kinder» ձվիկ:
Արդեն ՔԿՀ-ի ներսում աշխատակիցները բացել են «ձվիկը» ու դրանում հայտնաբերել թմրանյութ:
Ողբերգական վթար Լոռիում. երիտասարդ եղբայրներից մեկը մահացել է
Փաստի առթիվ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու, թե ում կողմից էր հեռակառավարվում թռչող սարքն ու «ձվիկի» մեջ թաքնված «անակնկալն» ում համար էր նախատեսված։