Ռուս հայտնի բժիշկն ալերգիաների դեմ բնական «դեղամիջոց» է բացահայտել

Բժիշկ և հեռոստահաղորդավար Մյասնիկովի խոսքով ՝ կենդանիների հետ շփումը երեխաների մեջ դաստիարակում է պատասխանատվության զգացում և նրանց ավելի կարգապահ է դարձնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ալերգիաների դեմ լավագույն միջոցն ընտանի կենդանիներն են։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում նման անսպասելի հայտարարություն է արել հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։

Բրոնխների ասթմա, ալերգիա, շնչառական հիվանդություններ. բոլորի բուժումը Երևանի ընդերքում է

Նրա խոսքով ՝ երեխաները, շփվելով շների, կատուների և այլ ընտանի կենդանիների հետ, բնական ճանապարհով «պատվաստվում են ալերգիաների դեմ»: Նրանք հազվադեպ են հիվանդանում բրոնխիալ ասթմայով, բացի այդ՝ երեխաների մոտ հազվադեպ են նկատվում ալերգիկ ռեակցիաներ։

Բժիշկ Մյասնիկովը նշել է, որ որոշ երկրներում երբեմն ծնողները միտումնավոր երեխաներին գյուղացիական տնտեսություններ են տանում, որպեսզի նրանք կարողանան շփվել կովերի, այծերի կամ ձիերի հետ: Նման ուղևորությունները, կենդանիների հետ շփումը, երեխաների մեջ դաստիարակում են պատասխանատվության զգացում, նրանց դարձնում են ավելի կարգապահ:

Կաղապարից դուրս. տոնական ալերգիա կամ ալերգիայի պատճառները տոնական օրերին

Բացի այդ, բժիշկը պնդում է՝ նմանատիպ շփումները կարևոր են նաև բժշկական տեսանկյունից, քանի որ նվազեցնում են ալերգիաների առաջացման հավանականությունը։