Ռոբերտ և Լևոն Քոչարյանների վեյկբորդինգը Սևանում. տեսանյութ

Տեսանյութի վերջում Ռոբերտ Քոչարյանը մոտենում է որդուն, ձեռքը մեկնում՝ նրան ջրից հանելու համար, բայց երբ Լևոն Քոչարյանը ձգվում է, հայրը կատակելով՝ հետ է քաշում ձեռքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա կրտսեր որդին՝ Լևոնը ամառային հանգիստն անցկացնում են Սևանում։ Լևոն Քոչարյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել իրենց ակտիվ, սպորտային ժամանցից։

«Վեյկբորդինգ հայրիկիս հետ»,- այսպես է տեսանյութը վերնագրել նա։

Տեսանյութում երևում է, որ Ռոբերտ Քոչարյանը ջրային մոտոցիկլետ է վարում, իսկ որդին բռնված է մոտոցիկլետից ամրացված պարանից և «սահում է» ջրի վրայով։ Տեսանյութի վերջում Ռոբերտ Քոչարյանը մոտենում է որդուն, ձեռքը մեկնում՝ նրան ջրից հանելու համար, բայց երբ Լևոնը ձգվում է, հայրը կատակելով՝ հետ է քաշում ձեռքը։

Ի՞նչ կարդալ. խորհուրդ է տալիս Ռոբերտ Քոչարյանը. լուսանկար

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

«Նորից միասին»․ Բելլա Քոչարյանը ամուսնու հետ լուսանկար է հրապարակել

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Ռոբերտ Քոչարյանը խաղում է թոռնիկների հետ. փոքրիկ Դավիթը չի կարողանում զսպել էմոցիաները