ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Նովոսիբիրսկի «Վեկտոր» գիտական կենտրոնը մտադիր է այս տարվա նոյեմբերին սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը։ «Վեստի» ծրագրում լուրը հայտնել է կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը:
«Արտադրությունը ակնկալում ենք սկսել արդեն այս տարվա նոյեմբերին։ Դրա համար էլ տարեվերջին և հաջորդ տարեսկզբին հնարավոր կլինի խոսել պատվաստման փուլին անցնելու մասին»,- նշել է նա։
Մակսյուտովի խոսքով ՝ առաջին փուլում պատվաստումներ կանցկացնեն ռիսկի խմբում գտնվող մարդկանց շրջանում։ Հետագայում այն կկրի զանգվածային բնույթ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային- հետազոտական կենտրոնի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են։
Աշխարհում կորոնավիրոսով հիվանդների թիվը հատել է 18 միլիոնի շեմը. նոր տվյալներ
Այժմ փաստաթղթերի փաթեթ է նախապատրաստվում դեղամիջոցը գրանցելու համար։ Գրանցման վկայականը ստանալուց հետո պատվաստանյութը կսկսեն կիրառել։
Նախարարը հայտարարել էր, որ պատվաստումը սկսելու են բժիշկներից և ուսուցիչներից, իսկ զանգվածային պատվաստումը Ռուսաստանում նախատեսում են հոկտեմբերից։
Ավելի վաղ ավարտվել էին COVID-19–ի դեմ պատվաստանյութի փորձարկումները Բուրդենկոյի անվան հոսպիտալում։ Դուրսգրման ժամանակ բացառապես բոլոր կամավորները, կորոնավիրուսի դեմ իմունիտետ ձեռք բերելով, որևէ գանգատ չեն ունեցել։ Դրանից հետո ՌԴ պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը պատրաստ է։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 209-ով և դարձել 39 050
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։