ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Երկաթուղայինի մասնագիտական տոնի առիթով նոր կայք է գործարկել։
«Այսօր նշվում է մեր մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը։ Եվ այս տոնին ընդառաջ Հարավկովկասյան երկաթուղին գործարկել է նոր կորպորատիվ կայք` railway.am»,- նշված է ընկերության Facebook-ի պաշտոնական էջում։
Կայքում մանրամասն ներկայացված է ընկերության և մատուցվող ծառայությունների մասին տեղեկություն, իսկ ուղևորներն ու բեռնափոխադրողները կարող են գտնել անհրաժեշտ ինֆորմացիա երթուղային ցանցի, չվացուցակի և սակագների մասին:
Նշենք, որ Երկաթուղայինի միջազգային օրը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը նախկին Խորհրդային Միության մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Ի դեպ, տոնի պատմությունը սկիզբ է առնում 19-րդ դարից՝ Ցարական Ռուսաստանից։
«Մասիս» մեքենայացված գծային կայանի աշխատակիցները փոխում են Ծովագյուղ-Շորժա գծերը․ Գրձելյան
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ մանևրային ջերմաքարշի հրդեհի հետևանքով մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել