ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում մարզումներից լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել:
«Հիմա, երբ ավարտել ենք Ա սերիայի առաջնությունը, ամեն ինչ տանք հանուն մրցաշրջանի վերջին մարտահրավերի»,- գրել է նա՝ նկատի ունենալով առաջիկայում սպասվող Եվրոպայի լիգայի հանդիպումները։
Հիշեցնենք՝ իտալական Ա սերիայի վերջին տուրում «Ռոման» պարտության մատնեց Միլանի «Յուվենտուսին», բայց մրցաշրջանի արդյունքներով «Ռոման» 71 միավորով 5-րդ տեղում է: Չեմպիոնական տիտղոսը նվաճեց «Յուվենտուսը»։
«Հեշտ հանդիպում չէր, բայց մենք պետք է հաղթեինք». Մխիթարյանը` «Ռոմայի» հաղթանակի մասին
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում Մխիթարյանը դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Եվրոպայի լիգայում՝ մեկ գոլային փոխանցման հեղինակ: Օգոստոսի սկզբին հռոմեացիներին դժվար հանդիպում է սպասվում. 1/8 եզրափակչում նրանք կհանդիպեն «Սևիլիայի» հետ:
«Շնորհակալ եմ». Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին