Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար

Մարինը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է անցյալ տարվա դեկտեմբերից։ Նա ոչ միայն Ֆինլանդիայի, այլև ամբողջ աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ամուսնացել է ֆուտբոլիստ Մարկուս Ռայկոնենի հետ: Զույգը 16 տարի ապրել է քաղաքացիական ամուսնությամբ։ Լուրը հայտնում է Ֆինլանդիայի կառավարության պաշտոնական կայքը։

Նշվում է, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, նախարարների կաբինետի ղեկավարի նստավայրում, հարազատների և մտերիմների մասնակցությամբ։

Զույգը երկու տարեկան դուստր ունի։ 35-ամյա Սաննա Մարինը ֆիննական կառավարությունը գլխավորում է 2019 թվականի դեկտեմբերից։ Նա Ֆինլանդիայի արդեն երրորդ կին վարչապետն է, ամենաերիտասարդը ոչ միայն Ֆինլանդիայում, այլև ամբողջ աշխարհում:

Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար

Մարինի գլխավորած կառավարության նախարարական պորտֆելներից 7-ը զբաղեցնում են տղամարդիկ, 12-ը՝ կանայք. նրանցից չորսի 35 ամյակը դեռ չի լրացել։