Երևանի նախկին փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ծանոթներին «ջրի գնով» հող է վաճառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին մեղադրանք է առաջադրվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայությունից հաստատեցին լուրը։

Քաղաքապետարանի աշխատակիցը Ռուբեն Հայրապետյանի ծանոթներին «ջրի գնով» հող է վաճառել

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու մասին։

Ի դեպ, խոսքը ՀՔԾ–ի` վերջերս հարուցած այն քրգործի մասին է, ըստ որի` Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ծանոթներին «ջրի գնով» հող էր վաճառել։

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարը` Ն. Տ.–ն, ձևական աճուրդներ էր արել, կեղծ փաստաթղթեր կազմել ու շուկայում առկա գներից շատ մատչելի հող վաճառել Հայրապետյանի ծանոթներին։

Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան ապօրինի հողամաս է օտարել նախկին պատգամավորի դստերը

Նշված կեղծ արձանագրությունների հիման վրա Երևանի քաղաքապետի որոշման հիմքով 2015 թվականի հունվարի 26-ին կնքված առքուվաճառքի պայմանագրերով 808 մլն արժեք ունեցող հողամասերն օտարվել են ընդամենը 169 մլն դրամով։

Ն. Տ.–ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով(Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը) մեղադրանք էր առաջադրվել։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծառուկյանի փեսան ապօրինի աճուրդով օտարել է 10,05 հա հողատարածք. առաջադրվել է մեղադրանք