Ստեպանենկոն առաջին անգամ պատմել է` ինչպես է Պետրոսյանն իրեն հայտնել, որ ուզում է բաժանվել

Հումորիստ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Ստեպանենկոն իր շոուի հանդիսատեսին պատմել է երգիծաբան Եվգենի Պետրոսյանից բաժանվելու մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայտնի հումորիստ և հեռուստահաղորդվարուհի Ելենա Ստեպանենկոն իր «Еще не вечер!» շոուի շրջանակում պատմել է` ինչպես է ինքն արձագանքել Եվգենի Պետրոսյանի ամուսնալուծության առաջարկին։

Պետրոսյանն իր երիտասարդ կնոջ պատճառով դատի է տվել երկարամյա գործընկերոջը

Ստեպանենկոյի հյուրն էր հայտնի դերասանուհի Տատյանա Վասիլևան։ Վասիլևան հարցրել է, թե երբևիցե Ստեպանենկոն լացե՞լ է ամուսնու պատճառով։ Ինչին ի պատասխան Պետրոսյանի նախկին կինը հաստատակամորեն «ոչ» է ասել։

Նա նշել է, որ 33 տարի ապրել է «մի տղամարդու հետ», «Իսկ հետո` «բարև ձեզ» ու «ցտեսություն»»։

Ստեպանենկոն խոստովանել է, որ այդ լուրն իր համար անակնկալ է եղել։ Սակայն Պետրոսյանի հետ բաժանումը նա ընդունել է որպես բարիք։ Ստեպանենկոն մանրամասն պատմել է այն ճակատագրական զրույցը, որը, ըստ նրա, տեղի է ունեցել կեսգիշերին։

«Ես վեր կացա ջուր խմելու։ Երկարատև հյուրախաղերի էի մեկնում սիբիր։ Եվ նա ինձ ասում է. «Գիտես, ուզում եմ քեզ ասել...»։ Մարդն ամեն ինչ ասում է, և ես այսպես լսում եմ, հետո պատասխանում. «Հիմա ես ջուր կխմեմ, իսկ վաղն առավոտյան 5-ին կմեկնեմ։ Ես կմտածեմ այդ մասին»», – ասել է Ստեպանենկոն։

Վասիլևայի ակնարկին այն մասին, որ Պետրոսյանը հիմա երիտասարդ կին ունի ու երեխա, Ստեպանենկոն արձագանքել է.

«Ես երջանիկ եմ, եթե ամեն ինչ այդպես է` նոր կյանք, նոր երեխա...»։

Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջից երեխա է ունեցե՞լ. հումորիստի ծանոթը փակագծեր է բացել

Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն ամուսնալուծվեցին 2018 թվականին, սակայն ունեցվածքը կիսելու գործընթացը շարունակվում է մինչև օրս։

2019 թվականի դեկտեմբերին Պետրոսյանն ամուսնացավ իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։

«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին