Մարմարաշենի 63-ամյա բնակիչն իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցրել

Մարմարաշենի բնակիչը ոստիկաններին է ներկայացրել մոտ 5 գրամ կանեփի չոր զանգվածով ապակե տարա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Արարատի Մարմարաշեն գյուղում 63-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում ապօրինի կանեփ է աճեցնում։

Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել

«Հուլիսի 31-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 63-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ, նաև ունի կանեփի չորացված զանգված: Տեղեկությունը ստուգելու նպատակով Մասիսի քրեական հետախույզներն այցելել են Մարմարաշեն և տղամարդուն պատկանող տնամերձ հողամասի տեսանելի հատվածում նկատել կանեփի բույսեր»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Այս փաստով նախապատրաստված նյութերով զննվել է տան տարածքն ու հայտնաբերվել մինչև 2,5 մետր բարձրությամբ կանեփի 19 թուփ։ Տանտերը ոստիկաններին է ներկայացրել նաև մոտ 5 գրամ կանեփի չոր զանգվածով ապակե տարա։

Ադրբեջանցին փորձել է Իրանից Հայաստան թմրանյութ բերել. նրան ձերբակալել են

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է։