ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից կրակոցների թիվը նվազել է։
«Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ։ Հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել են շուրջ 1700 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 260 անգամ։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել էին շուրջ 2300 կրակոց:
«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ». Մնացականյանը` Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի մասին