Մարդիկ նախկինի պես վարակվում և մահանում են վտանգավոր վարակի բարդացումներից, սակայն հուլիսյան նոր գործընթացներն ու իրադարձությունները տարբեր երկրներում ցնցեցին հանրությանը` ստիպելով ժամանակավորապես մոռացության մատնել COVID-19–ը։
Այսպես, օրինակ, հուլիսը Հայաստանում շատ թեժ էր։ Արդեն ամսի 12-ին կտրուկ սրվեց Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը։ Ադրբեջանական կողմից գնդակոծության ենթարկվեցին ոչ միայն ՀՀ ԶՈւ մարտական դիրքերը, այլև Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերը։
Ինչ վերաբերում է արտերկրի իրադարձություններին, ապա այնտեղ էլ արտակարգ պատահարներ եղան։ Այսպես, օրինակ, Մյանմայում քարի հանքում սողանքներ տեղի ունեցան։ Ողբերգության հետևանքով ավելի քան 160 մարդ մահացավ։
«Ծիրանային պատերազմն» ու ՌԴ-ի հայերի միասնությունը. տրամադրություն բարձրացնող ֆոտոշարք
Հուլիսին նաև հրդեհ բռնկեց Ֆրանսիայի Նանտ քաղաքում գտնվող Սուրբ Պետրոս և Պողոս հնագույն տաճարում։ Իսկ Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ռեստորաններից մեկում պայթյուն որոտաց։
Մեր առանձնացրած լուսանկարներում դիտեք այն վառ կադրերը, որոնցում պատկերված են աշխարհի այս և այլ նշանակալի իրադարձությունները։