ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. 110-ից ավել ՌԴ քաղաքացի կարողացել է Երևան–մոսկվա չվերթով Հայաստանից Ռուսաստան վերադառնալ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Երևան–Մոսկվա–Երևան երթուղով Հայաստանի քաղաքացիների համար «Արմենիա» ավիաընկերության կողմից նախապատրաստվող հատուկ չվերթի մասին տեղեկությունը ստանալուց հետո դեսպանատունը մշակել է ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար տվյալ չվերթի օգտագործման հնարավորությունը։
«Ռուսաստանի մարզային իշխանությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև ՌԴ կառավարությանը կից օպերատիվ շտաբի հետ ձեռք է բերվել անհրաժեշտ պայմանավորվածություն։ Արդյունքում ուրախ ենք հայտնել, որ օգոստոսի 1-ին նշված չվերթով տուն է կարողացել վերադառնալ ևս 112 ռուսաստանցի», – նշված է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Երևան-Մոսկվա երկու չվերթ․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել
Դեսպանատան տվյալներով` ընդհանուր առմամբ Հայաստանից համալիր աշխատանքի արդյունքում ՌԴ 3396 քաղաքացի է դուրս բերվել։
Ռուսաստանցիներին տուն վերադարձնելուն ուղղված կազմակերպչական աշխատանքները շարունակվում են։
Երևան-Միներալնիե Վոդի չվերթ կկայանա․ Ռուսաստանի դեսպանատունը մանրամասներ է հրապարակել