Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է խիստ ազդել լսողության վրա

Ուսումնասիրողները կապ են պահպանել կորոնավիրուսով հիվանդ 121 պացիենտի հետ։  Նրանց մի մասը բողոքել է լսողության հետ կապված խնդիրներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik.  Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է լսողության հետ կապված լուրջ խնդիրներ առաջացնել։ Մանչեսթերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աուդիոլոգների ուսումնասիրության արդյունքների  մասին գրում է Daily Mail–ը։

Որքա՞ն է կորոնավիրուսն ապրում ջրում. գիտնականների նոր բացահայտումը

Մասնագետները հետևել են կորոնավիրուսով հիվանդ 121 պացիենտի վիճակին, որոնք բուժում էին ստանում Ուայթենշոուի հիվանդանոցում։ 16 անձ հայտնել է, որ իրենց մոտ լսողական խնդիրներ են առաջացել դուրս գրվելուց 8 շաբաթ անց։ Նրանց մի մասն ականջում զրնգոց էր զգում, մյուսը դադարել էր լավ լսել։

Չորս մարդ ասել են, որ իրենց լսողությունը ևս վատացել է, սակայն ընդգծել են, որ նման խնդիր են ունեցել կորոնավիրուսով վարակվելուց առաջ։ Եվս 8-ն էլ ասել են, որ ականջներում խշշոցի զգացում ունեն։

Բուհի առաջատար գիտնական Քևին Մանրոն պատմել է, որ կորոնավիրուսը կարող է խնդիրներ առաջացնել լսողական համակարգի բոլոր հատվածներում, այդ թվում` միջին ականջում կամ ներքին ականջի խեցու մոտ։

Մկներից չենք տարբերվում. իսրայելցի գիտնականները հերքել են ուղեղի մասին պատկերացումները

Ուսումնասիրության արդյունքները մտահոգություն են առաջացնում կապված նրա հետ, որ կորոնավիրուսը կարող է երկարատև հետևանքներ ունենալ լսողության համար նշում է Daily Mail–ը։

Մանրոն նշում է, որ անկախ ուսումնասիրություններից, լսողության վրա կարող են ազդել նաև այլ գործոններ։ Ըստ նրա` դրանք կարող են լինել սթրեսն ու խուճապը, շփմանը խանգարող դիմակների կրումը, կորոնավիրուսի բուժման դեմ կիրառվող դեղամիջոցները կամ ծանր հիվանդությունների հետ կապված այլ գործոններ։

Գիտնականները կորոնավիրուսի նոր ախտանշան են հայտնաբերել