Ինչ է անհրաժեշտ խաղաղ գործընթացի վերականգնման համար. Մնացականյանը հանդիպել է Մայիլյանի հետ

Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ խաղաղ գործընթացի բոլոր քննարկումներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համատեքստում կարևոր է թե՛ պետական սահմանին, թե՛ շփման գծում միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը։ Նման կարծիք են հայտնել Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը` այսօր կայացած հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Արցախի նորանշանակ ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

«ԱԳ նախարարներն առաջնային են համարել խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը, մասնավորապես` հրադադարի ռեժիմի ամրապնդման և անվերապահ պահպանումը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հրապարակային հրաժարումը և հակահայկական հռետորաբանության դադարեցումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մնացականյանը շեշտել է, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ խաղաղ գործընթացի բոլոր՝ բովանդակային, ռիսկերի նվազեցման, հումանիտար և այլ հարցերի շուրջ քննարկումներում:

Ինչ է անհրաժեշտ խաղաղ գործընթացի վերականգնման համար. Մնացականյանը հանդիպել է Մայիլյանի հետ

Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել նաև հուլիսի 12-ից ադրբեջանական զինուժի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում ստեղծված լարվածության և դրա թուլացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի շուրջ:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգի առավել ամրապնդման կարևորությունը և այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Ինչ է անհրաժեշտ խաղաղ գործընթացի վերականգնման համար. Մնացականյանը հանդիպել է Մայիլյանի հետ

Այս առնչությամբ կողմերն ընդգծել են տարածաշրջանում ապակայունացնող քաղաքականություն ներմուծելու անընդունելիությունը և դրա վճռական մերժումը:

Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել կրակի դադարեցման ռեժիմը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը