Երևանում թալանել են «Միստր Գիրոս» արագ սննդի կետերից մեկը

Ոստիկաններն արդեն պարզել են՝ ովքեր են կատարել գողությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Թալանել են Երևանի Անդրանիկի փողոցում գործող «Միստր Գիրոս» արագ սննդի կետը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի`գողությունը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Պետերբուրգում մասնատված ռեփերի կնոջը կասկածում են սպանության մեջ

«Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ժամը 04։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք դուռը կոտրելու միջոցով մտել են Անդրանիկի փողոցում գործող «Միստր Գիրոս» արագ սննդի կետի տարածք և դրամարկղից հափշտակել գումար»,–գրում է կայքը։

Ոստիկանության ժամանումից հետո տեղում կատարվածի մասին բացատրություն է տվել նշված սննդի կետի պատասխանատու Անդրանիկ Ս-ն։ Կայքի փոխանցմամբ ոստիկաններն արդեն պարզել են՝ ովքեր են կատարել գողությունը, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Նորածնի տատիկն է պարզել, որ թոռանը վաճառել են. մանրամասներ գյումրեցու դեպքից