Խոշոր հրդեհ Երևանի էլեկտրոնիկայի խանութներից մեկում. դեպքի վայրում է նաև նախարար Ցոլակյանը

Ըստ նախնական տվյալների՝ պահեստի (մոտ 1000 քմ) ներսում վարձակալած մոտ 150 քմ տարածքում այրվում է էլեկտրական տեխնիկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Երևանի Արցախի պողոտայում գտնվող էլեկտրոնիկայի խանութում հրդեհ է բռնկվել։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Կարճ միացում ու հրդեհ կառավարական գլխավոր մասնաշենքում. տուժածներ չկան

«Հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստի (մոտ 1000 քմ) ներսում վարձակալած մոտ 150 քմ տարածքում այրվում է էլեկտրական տեխնիկա։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են տարածքից տեխնիկայի դուրսբերման աշխատանքներ։ Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Ժամը 17։42-ի դրությամբ հրդեհը մեկուսացված է։

Կարբի գյուղի տներից մեկում գազի արտահոսք ու հրդեհ է գրանցվել. վիրավորների թվում երեխա կա