Որքա՞ն է կորոնավիրուսն ապրում ջրում. գիտնականների նոր բացահայտումը

Ջուրը եռացնելն օգնում է վարակազերծել վիրուսն ու բերում է դրա լիարժեք ոչնչացմանը, իսկ քլորացված ջրում այն ամբողջությամբ կորցնում է իր կենսունակությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի գրեթե բոլոր մասնիկները (90%) 24 ժամվա ընթացքում մահանում են  սենյակային ջերմաստիճան ունեցող ջրում, իսկ 99,9%-ը՝ 72 ժամվա ընթացքում: Նման եզրահանգման են եկել Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» ռուսական կենտրոնի գիտնականները:

Ինչ հոգեբանական խնդիրներ կարող է առաջացնել կորոնավիրուսը. պարզաբանում է մասնագետը

ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ մասնագետներն ուսումնասիրություն են անցկացրել ջրի նմուշներում նոր կորոնավիրուսի կենսունակությունը պարզելու համար:

Պարզվել է, որ քլորազրկված և ծովի ջրում վիրուսը չի բազմանում, սակայն կարող է պահպանվել: Միևնույն ժամանակ նոր կորոնավիրուսի ոչնչացումը անմիջականորեն կախված է ջրի ջերմաստիճանից:

«Սենյակային ջերմաստիճանի ջրում կորոնավիրուսի մասնիկների 90%-ը մահանում է 24 ժամվա ընթացքում և 99,9% -ը՝ 72 ժամվա ընթացքում», - գրված է գիտնականների հաշվետվության մեջ:

Պարզել են սակայն, որ եթե ջուրը եռացնեք կամ քլոր լցնեք մեջը, կորոնավիրուսն ամբողջությամբ կվերանա:

Կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու շանս ենք ստացել. Փաշինյանն ասաց` ինչ է պետք անել

Ավելի վաղ ռուս գիտնական, ՌԳԱ կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի մոլեկուլային տեխնոլոգիաների լաբորատորիայի վարիչ Վսևոլոդ Բելոուսովը նշել էր, որ կորոնավիրուսի գլխավոր թշնամին օճառն է կամ ցանկացած այլ լվացող միջոց: