Սերգեյ Բագրատյանը բացատրել է` ինչու է լքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը

Բագրատյանը ներկայացրել է իր պատգամավորական աշխատանքի արդյունքներն ու եզրակացրել, որ դրանք հաստատում են ԱԺ-ում աշխատանքը շարունակելու իր իրավունքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Facebook-ում բացատրել է, թե ինչու է լքում հարազատ խմբակցությունը` միաժամանակ նաև հայտնելով, որ պատգամավորական մանդատից չի հրաժարվում։

«Դուրս գալու պատճառը եղել է այն, որ տևական ժամանակ իմ քաղաքական դիրքորոշումը էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումների բովանդակությունից, և առանցքային հայտարարություններից առաջ քանիցս ներկայացրել եմ իմ անհամաձայնությունն ու առարկությունները»,– գրում է Բագրատյանը։

Պատգամավորական մանդատից չհրաժարվելու ու անկախ պատգամավորի կարգավիճակով գործելու իր որոշումը նա փաստարկում է ՀՀ սահմանադրության 94 հոդվածը մեջբերելով ու շեշտելով, որ դրա համաձայն` պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, ոչ թե որևէ քաղաքական միավորի:

Սերգեյ Բագրատյանը բացատրել է` ինչու է լքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը

Բագրատյանը նաև ամփոփում է «Բարգավաճ Հայաստանի» կազմում իր պատգամավորական աշխատանքի արդյունքները` նշելով, որ ունեցել է 196 ելույթ, «Խնդրում եմ անհամեստություն չդիտարկել, սակայն այս թվերը նույնպես հաստատում են ԱԺ-ում աշխատանքը շարունակելու իմ իրավունքը»,– գրում է Բագրատյանը։

Հիշեցնենք` հուլիսի 23-ին հայտնի դարձավ, որ Սերգեյ Բագրատյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին։

Խմբակցության անդամները Sputnik Արմենիային ասել էին, որ տեղյակ չեն` ինչն է եղել նման որոշման պատճառը։

ԲՀԿ-ի համար անակնկալ էր Բագրատյանի որոշումը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում թվով երկրորդ ուժն է, որի կազմում ընդգրկված են 25 պատգամավոր:

«Կիկոսի մահի ենթադրություններով» չի խոսի. երբ է Զոհրաբյանը վերջին անգամ տեսել Բագրատյանին