Ռուսաստանը բացում է Աբխազիայի հետ սահմանը

Աբխազիայի հետ սահմանների բացման մասին որոշումն ընդունվել է Ռոսպոտրեբնադզորի և Առողջապահության նախարարության եզրակացությունների հիման վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը վաղը ՝ օգոստոսի 1-ին, բացում է Աբխազիայի հետ սահմանը։ Տեղեկությունը հայտնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Շտաբի նիստն անցկացրել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

Զայցևը հայտնել է` որ երկրների հետ է Ռուսաստանը վերականգնում ավիահաղորդակցությունը

Աբխազիայի հետ սահմանների բացման մասին որոշումն ընդունվել է սանիտարահամաճարակային իրադրության գնահատման վերաբերյալ` Ռոսպոտրեբնադզորի և Առողջապահության նախարարության եզրակացությունների հիման վրա:

Հիշեցնենք` ավելի վաղ որոշում էր կայացվել վերականգնել Ռուսաստանի ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ:

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը հայտարարել էր, որ մոտ ապագայում դիտարկվում է նաև այլ երկրների հետ ավիահաղորդակցության վերականգնումը, եթե երկրները համապատասխանում են որոշակի չափորոշիչների` վերջին 14 օրում ոչ ավելի, քան 40 վարակված՝ 100 հազար բնակչության հաշվով։ Հիվանդացության աճի օրական տեմպը` մեկ տոկոս։

Օգոստոսի 1–ից Ռուսաստանը «բացում է երկինքը». որ երկրներ հնարավոր կլինի թռչել