Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 38 550–ի. քանի՞ մարդ է առողջացել

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 354–ով և դարձել 38 550։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 8 877 (-290) մարդ, կատարվել է 163 736 (+1 982) թեստավորում, առողջացել են վարակվածներից 28 997–ը (+631)։ Գրանցվել է մահվան 738 (+10) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվն էլ հասել է 228–ի (+3)։

Հուլիսի 30-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 38 196 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

ՀՀ–ում մոտ 30 նորակոչիկ է վարակվել կորոնավիրուսով. ՊՆ խոսնակ

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուս է տարել

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Որոշ հիվանդանոցներ օգոստոսից կանցնեն բնականոն աշխատանքի. Թորոսյանը` կորոնավիրուսի մասին