ՀՀ զինված ուժերում հանկարծակի ստուգումներ են անցկացվել. ՊՆ

Մարտական պատրաստականության բարձր աստիճանների են բերվել առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Ինչո՞ւ է Ռուսաստանը զորավարժություններ անցկացնում Կովկասի 5 տարածաշրջանում

Նշենք, որ այս հանկարծակի ստուգումների ֆոնին Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերը համատեղ  զորավարժություններ են անցկացնում, որոնց մի մասը կազմակերպվել է Նախիջևանում` Հայաստանի սահմանից ոչ հեռու:

Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք