«Մտածում էի` քույրդ է». Գոհար Ավետիսյանն ու մայրը` դիմահարդարման «մրցույթում»

Ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանը հետևորդներին զվարճացրել է մոր մասնակցությամբ տեսանյութով։ Հետևորդները շատ են նմանեցրել մորն ու դստերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել մայրիկի մասնակցությամբ։ Տեսանյութում մայր ու դուստր դիմահարդարվում են։

«Ո՞վ է ավելի լավ դիմահարդարվում։ Քվեարկում ենք»,–գրել է Գոհարը։

Հետևորդները շատ են հավանել տեսանյութը։ Նրանք բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել դիմահարդարի և մայրիկի հասցեին։

Ավելի վաղ Գոհարը` մոր հետ, նույնատիպ  դիմահարդարմամբ  լուսանկար էր հրապարակել։

«Չեմ կարող բառերով նկարագրել իմ սերն ու երախտագիտությունն այս կնոջը։ Իմ կապը մայրիկիս հետ միշտ շատ ուժեղ է եղել։ Դեռ մանկուց նա միշտ աջակցել է ինձ` իմ բոլոր նախաձեռնություններում։ Իմ հանդեպ իր հավատով, երբեք չի թողել, որ կոտրվեմ։ Հավերժ ապրիր իմ սեր, ես կանեմ ամեն ինչ , որ դու և հայրիկը երջանիկ լինեք»,–գրել է նա։

Գոհար Ավետիսյանը միացել է ցատկելով կերպարանափոխվելու ֆլեշմոբին. տեսանյութ

Վերջում դիմահարդարը դիմել է հետևորդներին և հարցրել, արդյոք ինքն ու մայրը նման են։

«Ես մտածում էի` քույրդ է»,«Շատ նման եք»,«Հիասքանչ տեսք ունեք»,–գրել են հետևորդները։

Նշենք, որ Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան էր։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը, դիմահարդարման իր վարպետությամբ, բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

Առանց տոնային քսուքի․ Գոհար Ավետիսյանը գեղեցիկ ամառային շպարի տարբերակ է ցույց տվել

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիա՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը դարձել է աշխատանք, նա ստիպված է եղել թողնել ուսումը։ Արդյունքում՝ 2012թ-ին, Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն իր դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։