Թուրքիայից դոնդողանյութ ու կոլագեն կմատակարարվի ԵԱՏՄ երկրներ

Թուրքիայի գյուղնախարարության համապատասխան վարչության և ԵԱՏՄ անդամ երկրների անասնաբուժական ծառայությունների միջև սերտիֆիկատ է համաձայնեցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Թուրքիան սննդի մեջ օգտագործելու համար դոնդողանյութ ու կոլագեն է մատակարարելու Եվրասիական տնտեսական միության երկրների շուկա։ Տեղեկությունը հայտնում է Ռոսսելխոզնադզորը։

ԵԱՏՄ-ում 2021 թվականին հակաբիոտիկներից «մաքուր» կաթ ու միս կհայտնվի․ ԵԱՏՀ նախարար

«Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտնում է, որ Թուրքիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի ու հսկողության գլխավոր վարչության ու ԵԱՏՄ անդամ երկրների անասնաբուժական ծառայությունների միջև անասնաբուժական սերտիֆիկատ է համաձայնեցվել՝ մարդկանց օգտագործման համար նախատեսված դոնդողանյութի ու կոլագենի վերաբերյալ։ Դրանք Թուրքիայի Հանրապետությունից արտահանվելու են Եվրասիական տնտեսական միության երկրներ», - հայտնում է գերատեսչությունը։

ԵԱՏՄ-ն վերացնում է պարենամթերքի արտահանման սահմանափակումները. Միշուստին

Կոլագենը, որի հիմքը սպիտակուցն է, ստանում են կենդանիների ոսկորներից, մաշկից, մորթուց ու ջլերից։ Դոնդողանյութը բնական լուծվող սպիտակուց է, որը ստանում են կոլագենի մասնակի հիդրոլիզի արդյունքում։

ՀՀ արդյունաբերական ներուժի վերականգնումը հնարավոր է միայն ԵԱՏՄ-ի շրջանակում. Սաֆարյան