Թրամփն առաջարկում է հետաձգել նախագահական ընտրությունները

ԱՄՆ առաջնորդը նշել է, թե էլեկտրոնային փոստով քվեարկությունը կարող է դառնալ պատմության ամենախարդախ ընտրությունների պատճառ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է առաջիկա նախագահական ընտրությունները հետաձգել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Սպիտակ տան ղեկավարը Twitter-ի իր էջում գրել է, թե ընտրությունների անցկացումն այլ ժամանակահատվածում ավելի անվտանգ և հանգիստ կլինի քաղաքացիների համար:

​ Նրա խոսքով՝ 2020 թվականին էլեկտրոնային փոստով ընդհանուր քվեարկությամբ կստացվեն պատմության մեջ ամենախարդախ ընտրությունները:

«Դա մեծ խոչընդոտ կդառնա ԱՄՆ-ի համար։ Միգուցե պետք է հետաձգել ընտրություններն այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն կարող քվեարկել հանգիստ ու անվտանգ»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2020 թվականի նոյեմբերին։ Թրամփի հիմնական մրցակիցը դեմոկրատների թեկնածու, նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն է։

Ժամանակն է, որ իրականություն դարձնենք ԱՄՆ–ի հույսերը. Քիմի ամուսինը ձեռնոց կնետի Թրամփին