Տավուշում տեղի ունեցած ավտովթարից մեկ մարդ մահացել է. տուժածներից 2–ը երեխաներ են

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, 3 ուղևորները ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Իջևանի ԲԿ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Տավուշում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, 3–ին տեղափոխել են հիվանդանոց։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հուլիսի 30-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ։

Ծեծկռտուք Զարթոնքում. գլխավոր դերերում գյուղապետի տեղակալն ու նախկին գյուղապետն են

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Մ․, ծնված 1960 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենասյանը․վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորներ 33-ամյա Անժելա Մ․-ն, 7-ամյա Լիա Ո–ն և 9-ամյա Լամարան Ո.-ն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները Անժելա Մ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ երեխաները, նախնական տեղեկատվության համաձայն, չեն տուժել՝ անցնում են համապատասխան բուժզննում։

Մայրը, լսելով նորածնի ճիչը, սրբիչը մտցրել է նրա բերանը. զարհուրելի դեպքի մանրամասները

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։