Քոչարյանի գործով անկողմնակալ չլինելու որևէ հիմք չեմ տեսնում. ՍԴ դատավորի թեկնածու

ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընտրվելու դեպքում Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը մասնակցելու հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով անկողմնակալ չլինելու որևէ հիմք չի տեսնում։ Ավետիսյանը նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ շուրջ 3 ժամ տևած հանդիպումից դուրս գալուց հետո։

Սա լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր խոսում են ռուսական բազան ՀՀ–ից հանելու մասին. Քոչարյան

Նշենք, որ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդներից որոշներն իրենց դժգոհությունն էին հայտնում Ավետիսյանի առաջադրման առնչությամբ, քանի որ նրա հայրը 2008-2016թթ. ստանձնել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։

«Քոչարյանի գործի առնչությամբ ես որևէ ընդհանուր շահ չունեմ, որ շահերի բախում և անկողմնակալ լինելու հարց առաջանա»,–ասաց Ավետիսյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք շահերի բախում չէ այն փաստը, որ նրա հայրը եղել է Վճռաբեկ դատարանի նախագահ, Վճռաբեկը որոշում է կայացրել Մարտի 1-ի գործով և ինքն էլ պետք է մասնակցի Քոչարյանի գործի քննությանը։

Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի քավության նոխազը. ՍԴ դատավորի թեկնածու

Ի պատասխան Ավետիսյանը նշեց, որ եթե այդ գործին իր մասնակցության անհամատեղելիության որևէ հիմք արձանագրվի, ապա ինքը չի կարող մասնակցել քննությանը։

Նրա խոսքով` եթե կլինի կոնկրետ գործ, որի շրջանակում Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել և այդ որոշմանը մասնակից է եղել իր հայրը (ինչը ՍԴ օրենքի համաձայն` կդիտվի որպես շահերի բախում), բնականաբար, նման գործի քննությանը չի մասնակցի։

Հիշեցնենք, որ 2019-ին Քոչարյանի պատշպանները դիմել էին ՍԴ` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։ Մեկ տարի անց` 2020-ի հունիսի 25-ին, Քոչարյանի փաստաբանական խումբը հետ է վերցրել մեկ տարի առաջ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը: ՍԴ–ն, սակայն, դեռ որոշում չի կայացրել Քոչարյանի պաշտպանների ուղարկած վերջին դիմումի առնչությամբ։

ՍԴ դատավորի թեկնածուն Սերժ Սարգսյանի օրոք դատական համակարգը կառավարողի որդին է. «Հրապարակ»

2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

«Ապահովելու եմ ՍԴ դատավորի անկախությունը». ո՞վ է կառավարության թեկնածուն

Դրանցով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

Նույնն օրենքով ՍԴ դատավորի թափուր տեղերի համար թեկնածու առաջադրելու իրավունք ունեն, ըստ հերթականության` ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը:

Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը` 3/5-րդ ձայներով:

ՍԴ դատավորներ առաջադրելու ժամանակը հոսում է. Բադասյանը վստահ է` ՍԴ կազմն արագ կհամալրվի