ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Իտալիայի առաջնության 37-րդ փուլում «Ռոման» 3:2 հաշվով հաղթել է «Տուրինոյին»։ Այդ հաղթանակի շնորհիվ առաջնությունում հռոմեացիներն ապահովել են իրենց համար 5-րդ տեղը։
Սկզբում «Տորինոն» առաջ էր ընկել․ խաղի 14-րդ րոպեին իսպանացի հարձակվող Ալեքս Բերենգերը գոլ խփեց, սակայն երկու րոպե անց «Ռոման» հավասարեցրեց հաշիվը․ Հենրիխ Մխիթարյանի փոխանցման շնորհիվ Ջեկոն հարվածեց հակառակորդի դարպասին ու հավասարեցրեց հաշիվը։
Այս խաղում մի քանի անգամ պաշտպանության խորքից դեպի հարձակում գնաց Քրիս Սմոլինգը, որը զուտ անգլիական ոճով անկյունայինի գոլ խփեց։
Առաջին խաղակեսում ևս մի քանի վտանգավոր պահեր եղան։ Մասնավորապես՝ վերջում Մանչինին փոխանցում արեց Մխիթարյանին, սակայն Հենրիխին չհաջողվեց անհաջող անկյունից գոլ խփել։
60-րդ րոպեին Ամադու Դիավարան տուգանայինում հարված հասցրեց՝ հաշիվը դարձնելով 3:1։
Հինգ րոպե անց Վիլֆրիդ Սինգոն հաշիվը դարձրեց 3:2, սակայն այդպես էլ չկարողացավ ոչ ոքիի հասնել։
Այս հաղթանակով «Ռոման» առաջնության ավարտից մի փուլ առաջ 4 միավորով առաջ է ընկել «Միլանից»։ «Միլանը» «Նապոլիից» պարտվելուց հետո ապահովել է իր 6–րդ տեղն ու «Ռոմայի» հետ Եվրոպայի լիգա է դուրս գալու։
Իտալիայի առաջնության վերջին փուլում «Ռոմային» արտագնա խաղ է մնացել «Յուվենտուսի» հետ, որն արդեն իսկ ապահովել է չեմպիոնի իր կոչումը։
Այսպիսով, Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում Մխիթարյանը ինը գոլ է խփել ու հինգ փոխանցում արել, իսկ Եվրոպայի Լիգայում՝ մեկ փոխանցում։ Օգոստոսի սկզբին՝ առաջնության ավարտից հետո, հռոմեացիներին բարդ խաղ է սպասում․ 1/8 եզրափակիչում նրանք հանդիպելու են «Սևիլյայի» հետ։
Սպասում ենք Մխիթարյանի 10-րդ գոլին․ «Ռոման» մոտենում է «ֆինիշին»