ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ռուսական շոու բիզնեսի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` երգչուհի Լոլիտա Միլյավսկայան, չի դադարում զարմացնել նույնիսկ 56 տարեկանում:
Եթե նրա տարիքի կանանցից շատերը ամուսնալուծությունից հետո հիասթափվում են ու ինքնամփոփ դառնում, ապա Լոլիտան միայն ծաղկում է: Նրան հաջողվել է ոչ միայն թախիծը ցրել, այլև ազատվել ավելորդ քաշից:
Մոտ մեկ տարի նիհարելուց հետո նա ելույթ է ունեցել Վիտեբսկում կայացած «Սլավյանսկի բազարում»:
Մարմինը կիպ գրկող սև կոմբինեզոնը, որը երգչուհին ընտրել է ելույթի համար, ընդգծել է նրա կազմվածքը։ Լոլիտան նաև փոխել է սանրվածքը։
Լոլիտան խոստովանել է իր գաղտնիքը։ Նա ամուսնալուծությունից հետո էնդոկրինոլոգի օգնությանն է դիմել։
Անֆիսա Չեխովան նիհարել ու զարմացրել է երկրպագուներին. լուսանկար
Հետազոտությունից հետո բժիշկը նրան սննդակարգ է նշանակել, օգնել է օրվա ռեժիմ ձևավորել երգչուհու բազմազբաղ գրաֆիկում և կարգավորել հորմոնները: Իսկ հետո նիհարելու սխեմա է մշակել` խելամիտ սնունդ, քնի ռեժիմ, շատ ջուր և իհարկե մարզումներ:
Մարգարիտա Սիմոնյանը պատմել և ցուցադրել է, թե ինչպես է առանց տանջվելու 17 կգ նիհարել
Հիշեցնենք, որ Լոլիտայի հինգերորդ ամուսինը, որի հետ նա 10 տարի ապրեց (2010-2020թթ), թենիսիստ, ֆիտնես մարզիչ Դմիտրի Իվանովն էր:
Երգչուհի Պոլինա Գագարինան բացահայտել է 30 կգ նիհարելու գաղտնիքը