Կրասնոդար-Երևան չարտերային թռիչք կիրականացվի. հյուպատոսությունը հայտնել է տոմսի գինը

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին տեղի կունենա Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։

Ավելի քան 120 ռուսաստանցի տուն են վերադարձել Երևան-Նովոսիբիրսկ չվերթով

«Օգոստոսի 02-ին` ժամը 17։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից»,–նշված է Facebook սոցցանցի հյուպատոսության էջում։

Հայտնի է Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցանկը

Թույլատրելի ուղեբեռի քաշը 23 կգ (մեկ կտոր) է, ձեռքի ուղեբեռինը՝ 8 կգ (մեկ կտոր)։

Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Մանրամասների համար կարելի է զանգահարել 008/863/266-56-03 և 007/951/829-69-08 հեռախոսահամարներով։ Ավիատոմսի արժեքը 11 700 ռուբլի է։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` ՀՀ սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։