ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Կառավարության գլխավոր մասնաշենքի երկրորդ հարկի մակարդակով անցնող արտաքին լուսավորության լարերը կարճ միացում են ունեցել, արդյունքում՝ փոքրիկ հրդեհ է առաջացել։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանը։
Նրա խոսքով՝ ծուխը նկատել են Մելիք Ադամյան փողոցով անցնող քաղաքացիներն ու անմիջապես ահազանագել ԱԻՆ։ Ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է 21:21-ի սահմաններում։
«Վտանգավոր ոչինչ չի եղել։ Բարեբախտաբար, շենքի աշխատակիցներն իրենք էլ շատ արագ արձագանքել են, համապատասխան քայլեր ձեռնարկել և ինքնուրույն՝ մինչև հրշեջների դեպքի վայր հասնելը, կրակմարիչով հանգցրել կրակը»,- մեզ հետ զրույցում նշեց փոխգնդապետն՝ ընդգծելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել շենքից դուրս, հետևաբար մարդկային և գույքային վնասներ չկան։
Թերևս միայն վնասվել է մալուխի արտաքին պլաստմասե հատվածը։
Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է. ԱԻՆ-ը հորդորում է զգոն լինել