ՌԱԴԻՈ

Ինչպես շփվել արաբական երկրների հետ թուրք-ադրբեջանական տանդեմին ճիշտ դիմակայելու համար

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի և արաբական երկրների փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև թուրք-ադրբեջանական տանդեմին արաբական աշխարհում դիմակայելու հնարավորություններին։
Sputnik
Ինչպես շփվել արաբական երկրների հետ թուրք-ադրբեջանական տանդեմին ճիշտ դիմակայելու համար

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվորեն համագործակցի արաբական երկրների հետ և նախաձեռնի համընդհանուր ձևաչափեր ընդդեմ Թուրքիայի, մանավանդ որ նման ձևաչափեր ներկայումս մեր տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում ուրվագծվում են։ Մասնավորապես արաբական երկրները բավականաչափ ակտիվ կերպով փորձում են դիմակայել Թուրքիայի գործողություններին` հիմնելով տարաբնույթ ռազմական ու քաղաքական ձևաչափեր։

Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը

«Առնվազն քաղաքական ձևաչափերում Հայաստանը պետք է առաջարկի իր աջակցությունը բարեկամական արաբական պետություններին` առարկայացնելով իր շահերն այդ երկրներում, օրինակ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն արաբական աշխարհում ակտիվացնելու առումով»,– նշում  է արաբագետը։

Արմեն Պետրոսյանի կարծիքով` մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի դեմ դիվանագիտական գրոհն իրականացնել մի քանի շերտով և պետական մակարդակով դիվերսիֆիկացնել Ադրբեջանի հետ դիվանագիտական հարթության մեջ պատերազմելու ուղղությունը։ Ըստ այդմ` լավ կլիներ, եթե վարչապետն ունենար խորհրդական, որը կհամակարգեր այդ գործը, կամ նման գործառույթով պետք է օժտված լինեն պետական առանձին կառույցներ, հետևաբար դիվանագիտական ոլորտում պայքարն այդ առումով կլիներ բազմաշերտ ու ավելի արդյունավետ։     

Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք