ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Երեկ՝ հուլիսի 29-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կինը ծննդաբերել է, հետո երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել աղբարկղը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Երեկ երեկոյան հաղորդում ենք ստացել դեպքի մասին։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Կինը ձերբակալված է»,–ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից։
shamshyan.com–ից տեղեկանում ենք, որ կինը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արմինե Հ-ն է, որը նույն օրը` ժամը 16։00-ի սահմաններում, Երևանում գտնվող իր աշխատավայրում ծննդաբերել է, ապա երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել է աղբարկղը։
Մայրը սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչն ու նետել աղբարկղը. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել